Ամերիկյան անօդաչու սարքը ոչնչացրել է «Սպիտակ այրի» մականունով կին ահաբեկչին

16:57   12 Հոկտեմբեր 2017    226

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Times» -ին, Ամերիկյան անօդաչու սարքը Սիրիայում ոչնչացրել է 50-ամյա բրիտանացի կին ահաբեկիչ Սալլի Ջոնսին, որը հայտնի էր «Սպիտակ այրի» մականունով:

Նա հարում էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը: Նախկին երաժիշտ Ջոնսը, որ իսլամ էր ընդունել և հավաքագրվել ԴԱԻՇ -ի կողմից, սպանվել է այս տարվա մայիսին, Իրաքի սահմանից ոչ հեռու: Կին ահաբեկչի մահվան մասին բրիտանական հատուկ ծառայություններին հայտնել են ամերիկացի գործընկերները: Նշվում է, որ նրա հետ զոհվել է նաև 12-ամյա որդին: 

Բրիտանական հատուկ ծառայությունները հայտնել են, որ Սալլի Ջոնսին հետևել են մի քանի տարի շարունակ, և նրա մահվան մասին տեղեկությունները, ամենայն հավանականությամբ հավաստի են:

Նշվում է, որ ավելի վաղ Սիրիայում զոհվել էր նաև Ջոնսի ամուսինը, որ նույնպես կռվում էր ահաբեկիչների շարքերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները