ԵՄ դեսպանները պայմանավորվել են ԱԳԳ-ի հռչակագրի շուրջ

17:11   12 Հոկտեմբեր 2017    253

ԵՄ դեսպանները պայմանավորվել են հռչակագրի շուրջ, որը կընդունվի Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով հոկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացած նիստից հետո իր թղթակցի տեսած հռչակագրի նախագիծը։

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ ԵՄ–ն ճանաչում է Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ձգտումներն ու եվրոպական ընտրությունը։

Հռչակագրի նախագծի տեքստը կուղարկվի «Արեւելյան գործընկերության» ծրագրի բոլոր 6 անդամներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային։

Նախագծի տեքստը պետք է որ լուրջ փոփոխությունների չենթարկվի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին, քանի որ ԵՄ 28 անդամները դժվար թե նորից հավաքվեն տեքստը քննարկելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Բրյուսել  


Վերնագիրի այլ պիտակները