ԵՄ-ը հավանության է արժանացրել ընդհանուր դատախազություն հիմնելը

17:19   12 Հոկտեմբեր 2017    244

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԵՄ-ի Խորհուրդը հավանության է արժանացրել եվրոպական ընդհանուր դատախազության (ЕРPO) հիմնումը, որը հետաքննելու է մեքենայությունների դեպքերը և ԵՄ-ի ֆինանսական շահերը շոշափող այլ հանցանքներ։

Հայտնում է The Sofia Globe-ը՝ վկայակոչելով կազմակերպության տարածած մամլո հաղորդագրությունը։ Էստոնիայի արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն կարևորել է ԵՄ-ի դատախազության ստեղծումը, արդարադատության ոլորտում եվրոպական համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ դա կօգնի պաշտպանել հարկատուների գումարները։

Ընդգծվում է, որ ЕРРО-ի կենտրոնական գրասենյակը գտնվելու է Լյուքսեմբուրգում։ Նոր կառույցի ստեղծման օգտին քվեարկել են ԵՄ-ի անդամ 28 անդամ երկրներից 20-ի ներքին գործերի ու արդարադատության նախարարները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ЕРPO  


Վերնագիրի այլ պիտակները