ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից

17:28   12 Հոկտեմբեր 2017    235

Ամերիկացի պաշտոնյաներն Associated Press լրատվական գործակալությանը հայտնել են, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Միացյալ ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից:

Ինչպես նշում է abcnews.go.com կայքը, նման որոշման համար հիմք են հանդիսացել, Վաշինգտոնի կարծիքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված հակահրեական բանաձևերը:

Քաջատեղյակ աղբյուրները, չցանկանալով բացահայտել իրենց ինքնությունը, հավելել են, որ դեռևս չգիտեն, թե ԱՄՆ-ն երբ է հանդես գալու պաշտոնական հայտարարությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՅՈՒՆԵՍԿՕ  


Վերնագիրի այլ պիտակները