Ինչից են ամենաշատը վախենում ամերիկացիները

18:11   12 Հոկտեմբեր 2017    208

Ամերիկացի սոցիոլոգները պարզել են, թե ինչպիսի վախեր են հատուկ ԱՄՆ բնակչությանը:

Հարցման արդյունքները հրապարակվել են Չեմփենյան համալսարանի կայքում:

Սոցիալական հարցումն անցկացվել է 1207 չափահաս մարդկանց շրջանում: Նրանց ներկայացրել են 80 տարբեր երևույթների անուններ և առաջարկել՝ նշել ամենավտանգավորները:

Պարզվել է, որ ամերիկացիները ամենից շատ վախենում են կոռուպցիայից և առողջապահության ոլորտի հնարավոր ռեֆորմի հետևանքներից՝ համապատասխանաբար՝ 74 և 55 տոկոս: 

Ամերիկացիները լրջորեն անհանգստացած են նաև օվկիանոսների, լճերի և գետերի աղտոտումից (53 %), խմելու ջրի թունավորումից (50%):

Ամերիկացիների կեսից մի փոքր պակաս մասը (48%) վախենում է առողջապահական ծառայությունների բարձր գներից, համաշխարհային նոր պատերազմից, ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրից: վախերի առաջին տասնյակը եզրափակում է մթնոլորտի աղտոտումը:

Վերջին տեղերում են զոմբիները, ուրվականները և կենդանիները: Կենդանացած մեռյալների հարձակումց վախենում է հարցվածների ընդամենը 5,4 տոկոսը, ուվականներից՝ 4,3 տոկոսը և ագրեսիվ կենդանիներից՝ 3,7 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները