WSJ. Apple-ը կզբաղվի Սթիվեն Սփիլբերգի սերիալի շարունակության արտադրությամբ

18:53   12 Հոկտեմբեր 2017    253

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « The Wall Street Journal » -ին, Apple ընկերությունը կզբաղվի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» (Amazing Stories) ֆանտաստիկ սերիալի շարունակության արտադրությամբ:

Թերթի աղբյուրների տվյալով, Apple-ը, որ որոշել է զբաղվել օրիգինալ վիդեոկոնտենտի արտադրությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել Սփիլբերգի ընկերության՝ Amblin Television-ի եւ NBC հեռուստացանցի Comcast կոնգլոմերատի հետ եւ կմասնակցի «Զարմանալի պատմություններ»-ի նոր 10 էպիզոդների արտադրությանը, որ հեռուստաէկրանին հայտնվել էր 1980-ականներին: Ինչպես նշում է թերթը, յուրաքանչյուր սերիայի ստեղծման համար 5 միլիոն դոլար է նախատեսվում ծախսել:

«Զարմանալի պատմություններ»-ը Apple-ի մասնակցությամբ առաջին հեռուստաարտադրանքը կլինի այն բանից հետո, երբ ընկերությունը, Sony-ի նախկին պրոդյուսերներին վարձելով՝ հանձնարարեց նրանց զբաղվել կոորպորացիայի սեփական վիդեոկոնտենտի ստեղծմամբ:

Նոր նախագծի մանրամասները եւ թողարկման ժամկետները հայտնի չեն: Ընդ որում, The Wall Street Journal-ի տվյալով՝ Սփիլբերգը կլինի նախագծի գործադիր պրոդյուսերը: Նաեւ գործին կմասնակցի հայտնի սցենարիստ եւ պրոդյուսեր Բրայեն Ֆուլլերը, որը հայտնի է NBC-ի «Հանիբալ» սերիալով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   Սփիլբերգ  


Վերնագիրի այլ պիտակները