Բրիտանիայում 2 տարեկան աղջիկը ցուցմունք է տվել բռնարարի դեմ

19:59   12 Հոկտեմբեր 2017    256

Բրիտանիայում 2-ամյա աղջնակը ցուցմունք է տվել բռնարարի դեմ:

Որ երեխան չվախենա խոսել անծանոթների հետ, դատական միջնորդների հատուկ խումբ է գործի դրվել: Փոքրիկը կարտոնե տիկնիկի վրա ցույց է տվել, թե ինչ է իր հետ արել բռնաբարողը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « The Guardian» -ին, դատական գործընթացում ընդգրկված փորձագետները արդարացված են համարել այդքան փոքր տուժողի ցուցմունքը, քանի որ մեղադրյալը իր մեղքը ընդունել է մինչեւ դատարանի առաջ կանգնելը: Ավելի վաղ այդ տղամարդը 10 տարվա ազատազրկման էր ենթարկվել երեխայի հանդեպ սեքսուալ ոտնձգությունների համար:

Երեխայի հարցաքննությունն անցկացրել են ոստիկանները, որոնց օգնել է Արդարադատության նախարարության միջնորդների ռեեստրից հատուկ մասնագետը: Հարաբերությունների հարցում այդպիսի մասնագետները օգնում են իրավապահ մարմիններին անչափահաս ականատեսների եւ մեծահասակների հետ փոխհարաբերություններում, որոնք հաղորդակցման խնդիրներ ունեն:

Այս դեպքում միջնորդը ոստիկաններին խորհուրդ է տվել՝ ինչպես խոսել երկու տարեկան երեխայի հետ, որը վախենում է օտարներից եւ կառչում է իր ծնողներից: Այդ խորհուրդների շնորհիվ աղջնակը դադարել է վախենալ եւ սկսել է խոսել միջնորդի ու ոստիկանների հետ: Պատասխանելով պարզ հարցերի՝ նա տվել է կասկածյալի անունը եւ պատմել է՝ ինչ է տեղի ունեցել իր հետ ցուց տալով դա կարտոն տիկնիկի վրա:

Բրիտանական լրատվամիջոցները մեղադրյալի եւ յուրահատուկ գործընթացում ներգրավված ոստիկնանների անունները չեն հայտնում, որ պաշտպանեն երեխայի անձը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները