ԱՄՆ-ում ստեղծել են 6 դռնանի էլեկտրական ամենագնացներ

20:28   12 Հոկտեմբեր 2017    217

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Motor» -ին, Ամերիկյան Green4U ստրատափը, որի հիմնադիրներից մեկը սպորտային մեքենաների արտադրությամբ զբաղվող Panoz ընկերության ղեկավարներից է՝ Դոն Փենոզը, ցուցադրել է երկու էլեկտրական ամենագնաց:

Մեքենաների առանձնահատկությունը երեք շարք նստարաններն են եւ վեց դռները:

Green4U-ի MTU-6 եւ Enova մոդելները նախատեսված են կորպորոտաիվ շարժակազմերի օգտագործման համար: Մեքենաները կառուցված են մոդուլային ալյումինե պլատֆորմի վրա եւ կարող են մեկ լիցքավորմամբ երթեւեկել 368 կմ: Տեխնիկական հնարավորությունների այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ամենագնացների պլատֆորման հիմք կլինի նաեւ ընկերության հետագա էլեկտրոմոբիլների արտադրության համար, այդ թվում 8 դռնանի Enova-ի: Նախատեսվում է, որ MTU-6-ի եւ Enova-ի մատակարարումը հաճախորդներին կսկսվի 2018-ի երկրորդ եռամսյակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները