Պեսկով. ԱՄՆ գործողություններն ուղղված են երկկողմ հարաբերությունների խզմանը

17:52   12 Հոկտեմբեր 2017    109

Սան Ֆրանցիսկոյում ՌԴ դիվանագիտական ունեցվածքի նկատմամբ ԱՄՆ գործողությունները թշնամական են եւ ուղղված են երկկողմ հարաբերությունների խզմանը։

Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բնականաբար դրանք թշնամական, ոչ բարեկամական գործողություններ են՝ ուղղված մեր՝ առանց այն էլ ողբալի վիճակում գտնվող հարաբերություններ խզմանը։ Նախագահ Պուտինն այս դեպքում, անկասկած , կանի այն, ինչ Ռուսաստանի Դաշնության շահերից է բխում»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Սան Ֆրանցիսկոյում ռուսական գույքի խնդիրը։

Հոկտեմբերի 11-ին Ամերիկայի իշխանությունները Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսության եւ Վաշինգթոնի առեւտրային ներկայացուցչության շինություններից հանել էին ռուսական դրոշները։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան հաղորդմամբ՝ ամերիկյան կողմին վճռական բողոք է ներկայացվել, Մոսկվան պահանջել է անհապաղ վերականգնել դրոշները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով   ՌԴ   ԱՄՆ   Սան-Ֆրանցիսկո  


Վերնագիրի այլ պիտակները