Հունաստանում ոստիկանությունը փրկել է 54 գաղթականների

21:06   12 Հոկտեմբեր 2017    343

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AP"-ին, Հունաստանում ոստիկանությունը 54 գաղթականների է փրկել, որոնք քիչ էր մնում ֆուրգոնի գերծանրաբեռնվածության պատճառով մահանային:

Գործողության ընթացքում ձերբակալվել է Բուլղարիայի երկու քաղաքացի, որոնք, ենթադրաբար մաքսանենգության օղակի մաս են կազմում:

4-ը 2,5 մետրով առանց օդափոխման ֆուրգոնում, որը փակված է եղել դրսի կողմից, եղել են 52 սիրիացի եւ 2 սոմալացի, այդ թվում` 13 երեխա: Յուրաքանչյուր մեծահասակ 1500 եվրո է վճարել մաքսանենգներին, որպեսզի հասնի Սալոնիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները