Թրամփի նոր հրամանագիրը թուլացնում է Obamacare-ը

21:26   12 Հոկտեմբեր 2017    285

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "USA.one"-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թուլացնում է Obamacare-ի գործունեությունը եւ ավելի մատչելի բժշկական ապահովագությունների հնարավորւթյուն է տալիս:

Այն , որ հարկավոր է չեղարկել Obamacare-ը, Թրամփը վաղուց էր ասել եւ նոր հրամանագիրը նախկին բժշկական ապահովագրության համակարգը վերացնելու քայլերից մեկն է:

«Obamacare-ի արժեքն այնքան վրդովեցնող էր, որ այն ամեն ինչ կործանում էր», - Սպիտակ Տանը հրամանագիրը ստորագրելիս ասել է Թրամփը:

Նախագահի նոր հրամանագրով քաղաքացիներին կտրամադրի ապահովագրություն, որը չի ներառում հղիների եւ նորածինների բժշկական օգնության ծախսերը, դեղատոմսի դեղերի արժեքը, ինչպես նաեւ հոգեկան հիվանդության եւ տարբեր կախվածությունների բուժումը: Բացի այդ, ըստ հրամանագրի, այժմ փոքր բիզնեսներն ու անհատները կարող են միանալ ավելի մատչելի սակագներով ապահովագրական փաթեթներ ձեռք բերելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ   Obamacare  


Վերնագիրի այլ պիտակները