Պեսկով․ Գերմանական բիզնեսը կշարունակի մասնակցությունը «Հս. հոսքին»

21:35   12 Հոկտեմբեր 2017    244

Գերմանական ընկերությունների ներկայացուցիչները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են, որ ցանկություն ունեն շարունակել իրենց մասնակությունը «Հյուսիսային հոսքին»։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ամփոփելով Գերմանիայի բիզնեսի ներկայացուցիչների հետ նախագահի հանդիպումը։

«Այն ընկերությունները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են «Հյուսիսային հոսքում», հայտնել են, որ մտադիր են շարունակել,- նշել է նա,-Նրանք հույս են հայտնել, որ ոչինչ չի խանգարի իրենց»։

Պեսկովը նաեւ նշել է, որ գործարարները վստահեցրել են նախագահին, որ շահագրգռված են Ռուսաստանի շուկայում հետագա ներկայության հարցում։ «Արեւելյան հանձնաժողովը արձանագրել է հանդիպմանը մասնակցած ընկերությունների շահագրգռվածությունը շարունակել բիզնեսի զարգացումը Ռուսաստանում՝ հակառակ կոնյուկտուրային ինչ-ինչ նկատառումներին,- նշել է Պեսկովը,- Նրանք իրոք մտադիր են այսուհետ էլ ընդլայնել համագործակցությունն ու ներկայությունը ռուսական շուկայում»։

Պեսկովի խոսքով՝ հանդիպման ժամանակ խոսք է եղել տարբեր ոլորտներում համագործակցության մասին։ «Դա իհարկե նոր բովանդակություն է հաղորդում համագործակցությանը»,- նշել է Պեսկովը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   նախագահ   Վլադիմիր-Պուտին   «Հյուսիսային-հոսքին»   Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները