Դուտերտեն սպառնում է Ֆիլիպիններից հեռացնել ԵՄ երկրների դեսպաններին

21:46   12 Հոկտեմբեր 2017    208

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AFP"-ին, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնում է երկրից վտարել ԵՄ դեսպաններին՝ նրանց կառավարություններին դավարդության մեջ մեղադրելով:

Ըստ նախագահի նրանք ցանկանում են Ֆիլիպիններին հեռացնել ՄԱԿ-ից:

Նա նշել է, որ չի հանդուրժի Եվրոպայի քննադատությունը այն պատերազմի մասին, որը նա հայտարարել է թմրանյութերի դեմ, ինչը հանգեցրել է մոտ 4000 մարդու մահվան: Դուտերտեն մեղադրել է Եվրամիությանը երկրի ներքին գործերին միջամտելու մեջ եւ ենթադրել է, որ ԵՄ-ն ձգտում է Ֆիլիպիններին Միավորված ազգերի կազմակերպությունից հեռացնել:

Միեւնույն ժամանակ, Դուտերտեն եվրոպացիներին անվանել է «պոռնիկների որդիներ» եւ այլ կոպիտ արտահայտություններ է արել: «Դուք մեզ գումար եք տալիս եւ ուզում եք թելադրել ինչ եւ ինչպես պետք է անենք: Անհեթեթություն: Մենք անցել ենք գաղութացման փուլը: Դուք կարծում եք, որ մենք տխմարների խումբ ենք: Այդ դուք եք այդպիսին», - ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ դեսպանները 24 ժամվա ընթացքում պետք է լքեն երկիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուտերտ   Ֆիլիպիններ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները