Փարիզում 2030-ին կարգելվեն բենզինի շարժիչով մեքենաները

21:58   12 Հոկտեմբեր 2017    229

2024 թվականին Փարիզում կարգելվի դիզելային վառելիքով մեքենաների երթեւեկությունը, իսկ 2030-ին՝ բենզինի շարժիչով մեքենաների։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "RFI"-ին, այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Կլիմայի մասին համաձայնագրի շրջանակում Ֆրանսիան պարտավորվել է 2040 թվականին ամբողջովին անցնել էլեկտրական մեքենաների։

Փարիզի քաղաքապետարանում նիստի ժամանակ քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են մինչեւ 2030 թվականն արգելել հեղուկ վառելիքով մեքենաները եւ Փարիզը ածխաթթու գազի զրոյական արտանետումներով քաղաք հռչակել։ «Դա լիովին իրականանալի է։ Որոշ արտադրողներ արդեն հայտարարել են դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը դադարեցնելու մասին եւ մտադիր են շուտով անցում կատարել էլեկտրական մեքենաների»,– ասել է փոխքաղաքապետ Քրիստոֆ Նաժդովսկին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները