Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչները զինելու համար

22:22   12 Հոկտեմբեր 2017    110

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Anadolu"-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային համարում է իր դաշնակիցը, սակայն Վաշինգտոնը անգամ փողով զենք չի վաճառում Թուրքիային, սակայն միևնույն ժամանակ անվճար սպառազինում է PKK ահաբեկչական խմբավորման սիրիական թևին (YPG/PYD):

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան հիանալի գիտի, որ ԱՄՆ-ի կողմից YPG/PYD-ին տված զենքը հետագայում գործածելու են Թուրքիայի դեմ:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա ներկայիս ճգնաժամը՝ Էրդողանն ընդգծել է, որ ճգնաժամի պատճառը ԱՄՆ դեսպան Ջոն Բասն է: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չպետք է հանուն մեկ դեսպանի զոհաբերի Թուրքիայի հետ հարաբերությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   ԱՄՆ   ահաբեկիչներ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները