ԱՄՆ-ն ունակ է որսալ բալիստիկ հրթիռների 97 տոկոսը. Թրամփ

22:43   12 Հոկտեմբեր 2017    100

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Fox News"-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է ռազմական գործողություններին երկրի հակահրթիռային պաշտպանության պատրաստ լինելու մասին հարցին:

Թրամփն ընդգծել է, որ ժամանակակից սպառազինությունն ԱՄՆ բանակին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում խոցել հակառակորդի բալիստիկ հրթիռների 97 տոկոսը:

Մեկնաբանելով ամերիկյան բանակի վերազինման համար սպառազինության գնումները՝ Թրամփը հավելել է, որ 2018 թվականին պաշտպանության նախարարության բյուջեն կարող է մոտենալ ընդհուպ մինչև 800 միլիարդ դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները