Նախագահների հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Ժնեւում

08:48   13 Հոկտեմբեր 2017    334

Իլհամ Ալիեւ-Սերժ Սարգսյան հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Ժնեւում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով, հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Աշոտյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ակնկալիքներին՝ ասել է. «Ակնհայտ է,որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ընդունված սկզբունքները մնում են բանակցային գործընթացի վերականգնման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման բանակցային սեղանին։

Այս տեսակետից, իհարկե, քանիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ միջավայր։ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը վերապահել մոնիտորինգային լիազորություն, ստեղծել հետաքննությունների արժանահավատ մեխանիզմներ։ Այս փուլում այս գործընթացի մեջ այս միջավայրի վերականգնումն է կարեւորը»,–ասել է Արմեն Աշոտյանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԻլհամԱլիեւ   ՍերժՍարգսյան   ԵԱՀԿ   Ժնեւ  


Վերնագիրի այլ պիտակները