Վրաստանում Հայաստանի դեսպանի նոր թեկնածու հայտնի է

08:53   13 Հոկտեմբեր 2017    348

«Ժողովուրդ» թերրթը գրում է. «Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են եկել Վրաստանում Հայաստանի դեսպանի անձի շուրջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը, նրա ընտանիքի սանիկը:

«Ժողովուրդ»-ը փորձեց լուրի առնչությամբ ստանալ Սադոյանի մեկնաբանությունը, ով հեռախոսազրույցում ասաց. «Ես այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ, ես երկրում չեմ, ռոումինգի տակ եմ»:

Հիշեցնենք, որ նախատեսված էր այս պաշտոնում նշանակել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին, սակայն վրացական կողմը չէր հաստատել ագրեմանը՝ պատճառաբանելով, թե նա ռուսամետ է եւ նախկինում հանդես է եկել հակավրացական հրապարակումներով: Իսկ Սադոյանը հակավրացական ու ընդ-հանրապես ոչնչով աչքի չի ընկել, ու թերեւս նրա թեկնածությունն առանց խոչընդոտների կհաստատվի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Հայաստան   Ռուբեն-Սադոյան  


Վերնագիրի այլ պիտակները