ԱՄՆ-ը հնարավոր է համարում ՆԱՏՕ-ում նոր անդամների ընդունումը

08:58   13 Հոկտեմբեր 2017    183

ՆԱՏՕ-ն կշարունակի «բաց դռների» քաղաքականությունը նոր անդամների համար՝ հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք աջակցում ենք «բաց դռների» քաղաքականությանը»,-ասել է նա Washington Post-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ հավակնորդները պետք է համապատասխանեն ժողովրդավարության չափորոշիչներին և որոշակի ռազմական նորմերի։

Հաթչիսոնը խոստացել է աջակցել Մակեդոնիային, որը, նրա խոսքով՝ կարող է դառնալ քննության ենթարկվող հաջորդ երկիրը։

ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է ընդունելի լինի Հունաստանի համար, սակայն նա վստահություն է արտահայտել, որ բոլոր հարցերը կլուծվեն։

Մակեդոնիայի համար ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհի լուրջ խոչընդոտ է հանդիսանում նրա վեճը Հունաստանի հետ երկրի անվանման վերաբերյալ։ Աթենքը ձգտում է հարևան հանրապետության անվանման փոփոխության, որպեսզի այն չշփոթեն հունական Մակեդոնիա շրջանի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները