Սիրիայի հյուսիս-արևելքում եռակի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ

09:11   13 Հոկտեմբեր 2017    37

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Առնվազն 50 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ պայթուցիկով լցոնված երեք ավտոմեքենաներ պայթեցվել են Սիրիայի հյուսիս-արևելքում փախստականների խմբից ոչ հեռու։

Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Աբու Ֆաս բնակավայրում՝ Դեր Զոր և Հասակա նահանգների սահմանին։

Բազմաթիվ փախստականներ, որոնց թվում եղել են կանայք և երեխաներ, վնասվածքներ են ստացել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԴԱԻՇ   Տեռոր   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները