Լավրովը ԱՄՆ-ին կոչ է արել չսրել իրավիճակը Կորեական թերակղզում

09:12   13 Հոկտեմբեր 2017    64

Hayatsk.info-ն հայտնում է, որ ՌԴ արտգորնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել չսրել իրավիճակը Կորեական թերակղզում և նախադրյալներ ստեղծել քաղաքական երկխոսության համար, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած գործարքը, ինչպս նաև ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական շենքերի խնդիրը:

Նշվում է, որ լավրովը բողոք է հայտնել Թիլլերսոնին՝ ռուսական դիվանագիտական շենքերի վրայից ռուսական դրոշները հեռացնելու կապակցությամբ:


Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   ԱՄՆ   Կորեա   ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները