Պստիկ բայց ճստիկ. ԱՄՆ-ում նոր ռազմական ինքնաթիռ են ստեղծել. VIDEO

09:18   13 Հոկտեմբեր 2017    46

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Defense News»-ին, Ամերիկյան Northrop Grumman Scaled Composites ընկերությունը հրապարակել է իր մշակած ինքնաթիռի, որ կոչվում է Model 401, առաջին կադրերը:

Համաձայն ստացված տեղեկությունների՝ տեսանյութում պատկերված է ապագայի ռազմական ինքնաթիռի առաջին թռիչքը:

Ռեակտիվ ինքնաթիռն ունի 11 մետր երկարություն: Թևերի բացվածքը նույնպես 11 մետր է: Այն սարքավորված է Pratt & Whitney JTD15D-5D ռեակտիվ շարժիչով և կարող է օդում գտնվել 3 ժամ շարունակ: Նորույթի թռիչքային քաշը 3600 կգ է: Դա այն դեպքում՝ երբ դատարկ ինքնաթիռ կշռում է ընդամենը 1800 կգ:

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ Model 401-ը նախատեսված է ԱՄՆ կառավարության շահերով պայմանավորված հետազոտություններ իրականացնելու համար:

Թեև հայտնի չէ, թե հատկապես ինչ առաքելություն ունի այս ինքնաթիռը, փորձագետները, սակայն, ուշադրություն են դարձրել երկու հիմնական ֆակտորի վրա: Առաջին՝ թեթև մարդատար ավտոմեքենայի չափ կշռող ինքնաթիռն ունի ռեակտիվ շարժիչ և երկրորդ՝ այն գրեթե անհնար է նկատել գետնից:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները