Գերմանիայի արտգործնախարարը բացառել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալը

09:33   13 Հոկտեմբեր 2017    89

ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակում է մնալ նշանակալի միջազգային հարթակ, եւ Գերմանիան նրան ամեն կերպ կաջակցի:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DPA»-ին, այս մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:

«Մենք հավատարիմ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Ոչ մի կասկած չկա, որ մենք շարունակում ենք աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին», - ասել է նախարարը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին: Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Հեզեր Նաուերթը հայտարարության մեջ նշել էր, որ որոշումը ուժի մեջ է մտնելու 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

Հինգշաբթի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւս հանձնարարել է պատրաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին անհրաժեշտ փաստաթղթերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   ՅՈՒՆԵՍԿՕ   Զիգմար-Գաբրիել  


Վերնագիրի այլ պիտակները