ԱՄՆ-ն անհանգստացած է տարածաշրջանում Իրանի ակտիվությամբ

09:44   13 Հոկտեմբեր 2017    37

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Ուոթելը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ուշադրություն դարձնել ամերիկյան զորքերի պաշտպանությանը՝ չնայած Իրանի հայտարարություններին, որ ԱՄՆ ռազմական բազաները հետագա պատժամիջոցների կիրառման դեպքում տարածաշրջանում վտանգի գոտում կհայտնվեն:

«Իրանը տարածաշրջանի երկարաժամկետ ապակայունացնողներից է, այդ պատճառով մենք անհանգստացած ենք նրա գործողություններից», - լրագրողներին ասել է նա:

Գեներալի խոսքով՝ երկրի ղեկավարությունը Իրանի հարցով որոշում կընդունի եւ իրենք անհրաժեշտ ամեն ինչ կանեն տարածաշրջանում իրենց շահերի պաշտպանության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ջոզեֆ-Ուոթել   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները