Թրամփը դադարեցրել է սուբսիդիաների տրամադրումը՝ տնտեսելով 7 մլրդ դոլար. VIDEO

09:52   13 Հոկտեմբեր 2017    93

Սպիտակ տունը հայտարարել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված Obamacare ապահովագրական ծրագրի շրջանակում բժշկական ապահովագրական ընկերություններին սուբսիդիաների տրամադրումը դադարեցնելու որոշման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ Obamacare-ի շնորհիվ տասնյակ միլիոնավոր անապահովներ հնարավորություն են ստացել բժշկական ապահովագրության դաշտում ներառվել:

Հայտնի է, որ Թրամփի որոշման արդյունքում երկրի բյուջեն կտնտեսի 7 մլրդ դոլար, որն Օbamacare-ի շրջանակում պետք է վճարվեր ապահովագրական ընկերություններին ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների առողջապահական ծախսերը հոգալու համար:

Թրամփի վարչակազմն իր որոշումն արդարացրել է այն փաստարկով, որ դաշնային սուբսիդիաները հակաօրինական են:

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի մի շարք ընդդիմախոսներ սպառնացել են դատի տալ նոր որոշման պատճառով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսից պահանջել էր չեղարկել Obamacare-ը: Սակայն ձեռնարկված 2 փորձի դեպքում էլ նախագահի աջակիցներին չի հաջողվել չեղարկել այն, քանի որ դրան դեմ են ոչ միայն դեմոկրատները, այլև Թրամփի կուսակիցների՝ հանրապետականների մեծ մասը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   Obamacare  


Վերնագիրի այլ պիտակները