Գերմանիա. Թրամփն Իրանի հարցով իր դիրքորոշումով սեպ է խրել Եվրոպայի եւ ԱՄՆ միջեւ

10:01   13 Հոկտեմբեր 2017    73

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին ակնկալվող որոշումը սեպ է խրել Եվրոպայի եւ ԱՄՆ միջեւ եւ Եվրոպային մոտցերել է Ռուսաստանին եւ Չինաստանին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:

«Այս հարցում Եվրոպայի համար առաջնահերթ է միասնականությունը: Մենք պետք է ամերիկացիներին ասենք, որ Իրանի հարցով իրենց դիրքորոշումը եվրոպացիներին Ռուսաստանի եւ Չինաստանին է մոտեցնում», - ասել է նա:

Սպասվում է, որ Թրամփն Իրանի միջուկային համաձայնագրի որոշման մասին կհայտարարի հոկտեմբերի 13-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Թրամփ   Իրան   Եվրոպա   ԱՄՆ   Զիգմար-Գաբրիել   Ռուսաստան   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները