Կանադայի վարչապետն ու նրա ուշագրավ գուլպաների հավաքածուն

10:12   13 Հոկտեմբեր 2017    55

Hayatsk.info-ն հայտնում է, որ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ժամանակակից քաղաքականության ամենավառ առաջնորդներից է, որը հայտնի է ոչ միայն իր ազատամիտ ու առաջադեմ հայացքներով, այլև հագնվելու ինքնատիպ ոճով:

Էլեգանտ ու զուսպ կոստյումները 45-ամյա վարչապետը համադրում է ինքնատիպ ու զվարճալի գուլպաներով, որոնց շնորհիվ տարբեր միջոցառումների ու հանդիպումների ժամանակ դառնում է համընդհանուր քննարկման առարկա:

Հետաքրքրական է, որ Տրյուդոն նման գուլպաներով մասնակցում է ոչ միայն հասարակական միջոցառումների, այլև տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումների, համաժողովների:

Ստորև ներկայացնում ենք Big Picture-ի ուշագրավ ֆոտոշարքը Տրյուդոյի ինքնատիպ գուլպաների վերաբերյալ

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   վարչապետ   Ջասթին-Տրյուդո  


Վերնագիրի այլ պիտակները