Թիլլերսոնը Իրանի հարցը քննարկել է գործընկերների հետ

10:19   13 Հոկտեմբեր 2017    73

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը քննարկել է Իրանի հարցով Դոնալդ Թրամփի սպասվող ելույթը Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի գործընկերների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Պետքարտուղարությունը՝ չհաղորդելով մանրամասներ:

Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթի խոսքով՝ զրույցը կրել է խորհրդատվական բնույթ Իրանի հարցով ընդհանուր կետերի մասին, որը նախագահ Թրամփը կհայտարարի հոկտեմբերի 13-ին: Նա հայտնել է, որ Թիլլերսոնը խոսել է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ, ՉԺՀ պետական խորհրդական Յան Ցզենի ու Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ:

Թրամփը Իրանի խնդրով նոր ռազմավարությունը կներկայացնի հոտկեմբերի 13-ին: Սպասվում է, որ նա կհայտարարի իրանական ատոմային ծրագրի շուրջ համաձայնության ապահավաստագրման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թիլլերսոն   Իրան   Բրիտանիա   Չինաստան   Ֆրանսիա   ՌԴ   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները