Պենտագոնը ակնթարթային գլոբալ հարվածի համալիրներ է ստեղծում. ՌԴ ՊՆ

10:25   13 Հոկտեմբեր 2017    92

Պենտագոնը արդեն սկսել է ակնթարթային գլոբալ հարվածի հեռանկարային հարվածային համալիրների ստեղծումը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջին հանձնաժողովի նիստում՝ հակահրթիռային պաշտպանության թեմայով ռուս-չինական ճեպազրույցի ժամանակ, ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Եմելյանովը:

«Իրականացնելով հարձակողական եւ պաշտպանական սպառազինությունների համատեղ օգտագործման հայեցակարգը՝ Պենտագոնը սկսել է ակնթարթային գլոբալ հարվածի հեռանկարային հարվածային համալիրների ստեղծումը», - ասել է նա:

Նա նշել է, որ «ոչ միջուկային հագեցվածության դեպքում այդ համալիրները պետք է լուծեն նույն խնդիրները, որոնք այժմ վստահված են ռազմավարական միջուկային ուժերին»: Եմելյանովը ընդգծել է, որ ակնթարթային գլոբալ հարվածի միջոցների ստեղծումը եւս մեկ ապացույց է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ոչնչացնել ուժերի հավասարակշռությունը, ապահովել գլոբալ ռազմավարական գերիշխանություն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   ՌԴ   ՊՆ   ՄԱԿ   Ալեքսանդր-Եմելյանով  


Վերնագիրի այլ պիտակները