Ռուսաստանն ԱՄՆ-ի գործերին միջամտել է Pokemon GO-ի օգնությամբ. CNN

10:25   13 Հոկտեմբեր 2017    109

CNN հեռուստաալիքը հայտնել է, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի գործերին ոչ միայն սոցցանցերի, այլև հանրահայտ Pokemon GO խաղի օգնությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հեռուստաալիքը հաստատում է, որ խոսքը Don’t Shoot Us արշավի մասին է՝ նվիրված սևամորթների հանդեպ ոստիկանական կամայականության դեմ պայքարին։

Այդ արշավի օգտահաշիվները գրանցվել էին Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում, Tumblr-ում և YouTube-ում։ YouTube-ում արշավի հոլովակները տարել են donotshoot.us կայք, որից՝ Tumblr-ի օգտահաշիվ, որը 2016 թվականի հուլիսին Pokemon GO խաղի մրցույթ էր հայտարարել։

Այդ արշավին Ռուսաստանի մասնակցությունը CNN-ը փորձում է ապացուցել նրանով, որ նրա օգտահաշիվը Facebook-ում կապված է եղել Internet Research Agency-ի հետ, որը, հեռուստաալիքի կարծիքով՝ հանդիսանում է «կրեմլամետ կառույց»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները