Ս-400 ռուսական ԶՀՀ–ն համատեղելի չէ համակարգերի հետ. ԱՄՆ ներկայացուցիչ

10:33   13 Հոկտեմբեր 2017    93

Ս-400 ռուսական ԶՀՀ–ն համատեղելի չէ համակարգերի հետ, որոնք օգտագործում է ՆԱՏՕ–ն։

Այս մասին The Washington Post–ին ասել է ՆԱՏՕ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ ՔԵյ Բեյլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը վաղուց է այդ խաղը խաղում։ «Դա խաղ է՝ խզել ՆԱՏՕ–ի անդամների միջեւ կապերը եւ տարաձայնություններ առաջ բերել։ Նրանք, օրինակ, քայլեր են ձեռնարկում, որպեսզի Թուրքիան գնի ՀՀՊ համակարգերը»,– ասել է նա։

Բեյլիի խոսքով՝ անդամների միջեւ պատեր կառուցելը Ռուսաստանի նպատակն է։ «Զարմանալի է, թե որքան են նրանք հմտացել։ Եվ ՆԱՏՕ–ում գիտեն այդ մասին»,– ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ս-400   ԶՀՀ   ՆԱՏՕ   ԱՄՆ   ՔԵյ-Բեյլ  


Վերնագիրի այլ պիտակները