ԱՄՆ-ը հավանություն տվեց 36,5 մլրդ դոլար հատկացնելուն

11:01   13 Հոկտեմբեր 2017    64

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 12-ին կայացած նիստում օրինագիծ է ընդունել 36,5 մլրդ դոլար հատկացնել երկրի այն շրջաններին օգնություն ցուցաբերելու համար, որոնք տուժել են վերջերս մոլեգնած փոթորիկներից ու անտառային հրդեհներից։

Այդ գումարից 18,7 մլրդ դոլարը նախատեսված է Արտակարգ իրավիճակների համերկրային վարչության համար , որը, մասնավորապես, զբաղվում է Տեխասը, Ֆլորիդան եւ Պուերտո Ռիկոն պատուհասած փոթորիկների հետեւանքների վերացմամբ:

Այժմ այդ նախաձեռնությունը կներկայացվի Սենատի քննարկմանը: Եթե վերին պալատը որեւէ փոփոխություն չկատարի տեքստում եւ պաշտպանի այն, ապա այն կուղարկվի նախագահի ստորագրմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ներկայացուցիչների-պալատ  


Վերնագիրի այլ պիտակները