Քալիֆորնիայում բանտի երկու աշխատակից է զոհվել

11:11   13 Հոկտեմբեր 2017    78

Հյուսիսային Քալիֆորնիայում կալանավորների փախուստի փորձի ժամանակ բանտի երկու աշխատակից է զոհվել, իսկ մի քանի մարդ էլ վիրավորվել է։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, բանտարկյալները հրդեհել են բանտի կարի ֆաբրիկան, որպեսզի կարողանան փախչել։ Պատահարի ընթացքում բանտի երկու աշխատակից է զոհվել, սակայն նրանց մահվան պատճառը չի նշվում։ Առնվազն 10 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։

Հրդեհից հետո բանտի աշխատակիցները հաշվել են բանտարկյալներին․նրանցից ոչ ոքի չէր հաջողվել փախչել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները