Թուրքիայի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում

11:20   13 Հոկտեմբեր 2017    109

«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում այն բանից հետո, երբ շարժիչներից մեկի մեջ թռչուն է մտել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

TK 673 չվերթը՝ 121 ուղեւորով եւ անձնակազմի 6 անդամով, Ստամբուլ էր մեկնում Մոմբասայից, երբ շարժիչներից մեկի մեջ մի թռչուն էր մտել։ Օդանավը մեկ ժամ պտտվել է Մոմբասայի շուրջ, որպեսզի նախքան վայրէջք կատարելը դատարկի վառելիքի բաքը։ Ոչ ոք չի տուժել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները