Ֆրանսիայում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ տներից մեկը. Լուսանկարներ

11:34   13 Հոկտեմբեր 2017    73

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Daily Mail»-ին, աշխարհի ամենաթանկ տներից մեկը՝ Ֆրանսիայի հարավում գտնվող Villa Les Cèdres-ը, հանվել է վաճառքի, այն ձեռք բերելու համար հարկավոր է վճարել 418 մլն դոլար:

Մոտ 200 տարի առաջ կառուցված տունն ունի 14 ննջասենյակ, ինչպես նաև 35 ակր մակերեսով կից հողատարածք: Այն ժամանակին պատկանել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-րդին:

Տան առանձնահատկություններից մեկը հիասքանչ պարտեզներն են, որոնք ամենագեղեցիկներից են համարվում ամբողջ Եվրոպայում: Դրանցում աճում է 15.000 տեսակի բույս:

Պալատի նման տունն ունի պարահանդեսային մեծ դահլիճ, օլիմպիական մեծության լողավազան, ինչպես նաև 30 ձիու համար նախատեսված ախոռ:

Ժամանակին տունը գնահատվել էր 1.1 մլրդ դոլար, սակայն ոլորտի փորձագետներն այդ թիվն անհիմն ուռճացված էին համարել:

Ֆրանսիայի հարավն աստղերի ամենասիրած հանգստավայրերից է: Տարբեր տարիների այստեղ են հանգստացել Ուինսթոն Չերչիլը, Չառլի Չապլինը, Ուիլյամ Սոմերսեթ Մոեմը, Էլիզաբեթ Թեյլորը, Մոնակոյի իշխան Ռենյե 3-րդը:









Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները