ԱՄՆ-ը մտադիր չէ մեծացնել զինված ուժերը Եվրոպայում. Պենտագոն

11:52   13 Հոկտեմբեր 2017    136

ԱՄՆ-ը չի պատրաստվում մեծացնել իր զինված ուժերը Եվրոպայում և խախտել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը։ «Մենք շարունակում ենք հակված մնալ թափանցիկությանը»,-ասել է նա։

««Ատլանտյան վճռականություն» գործողության շրջանակում ԱՄՆ-ը ռոտացիոն հիմունքով փոխում է զրահատանկային բրիգադները յուրաքանչյուր 9 ամիսը մեկ»,-նշել է Մայքլը՝ անվանելով դա հավաքական անվտանգությանն ԱՄՆ-ի հանձնառության դրսևորում՝ տարածաշրջանում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների լույսի ներքո։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Եվրոպա   Պենտագոն   Ռուսաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները