Նավթի համաշխարհային գներն աճում են

12:03   13 Հոկտեմբեր 2017    340

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gazeta.ru»-ին, Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,65 տոկոսով՝ հասնելով 50,93 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,60 տոկոսով՝ հասնելով 56.59 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները