Անվանվել է տարեկան ավելի քան 400 հազար եվրոպացիների վաղաժամ մահվան պատճառը

12:10   13 Հոկտեմբեր 2017    361

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Phys.org»-ին, փորձագետների տվյալներով՝ չնայած Եվրոպայում բարելավված բնապահպանական վիճակին, մթնոլորտային աղտոտումը նախկինի պես ակտիվորեն կործանում է մարդկանց առողջությունը։

Մթնոլորտային աղտոտումներն անվանվել են ամեն տարի մոտ կես մլն եվրոպացիների վաղաժամ մահվան առաջնային պատճառ։

Համաձայն հետազոտության՝ բնապահպանական վիճակը Եվրոպայի երկրներում աստիճանաբար բարելավվում է, այդ թվում նվազում է մթնոլորտի աղտոտվածության մակարդակը։ Սակայն, գիտնականների տվյալներով, օդում գտնվող մասնիկները նախկինի պես հայտնվում են մարդկանց թոքերում, իսկ որոշները նույնիսկ ներծծվում արյան մեջ։ Դա տանում է բազմազան հիվանդությունների՝ տարեկան վաղաժամ խլելով առնվազն 428 հազար մարդու կյանք։

EEA-ի զեկույցում ասվում է, որ նման ուլտրադիսպերսային մասնիկների ազդեցությանը ենթարկված է Եվրոպայի քաղաքային բնակչության մոտ 82 տոկոսը։ Օդի աղտոտվածության պատճառով առողջության վատացման երկրորդ պատճառ է անվանվել ազոտի երկօքսիդի և վերգետնյա օզոնի բարձր խտությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները