ԱՄՆ-ում ֆերմերը 1,07 տոննա քաշով դդում է աճեցրել

12:29   13 Հոկտեմբեր 2017    334

1,07 տոննա կշռող դդումն ամենածանրն է ճանաչվել ամենամյա համազգային մրցույթի անցկացման ողջ պատմության ընթացքում, որը կայացել է Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի մերձակայքում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, մոտավորապես 16,5 հազար դոլարի չափով դրամական մրցանակը հանձնվել է Վաշինգտոն նահանգի ֆերմեր Ջոել Հոլլանդին, որի համար այս հաղթանակն արդեն յոթերորդն է դարձել 44-րդ անգամ անցկացված մրցույթում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հսկայական պտուղը հարկ է եղել կշեռքի վրա դնել ավտոբեռնիչի օգնությամբ: Կշռելու արարողությունը դիտել են հարյուրավոր հանդիսականներ: Հոլլանդի ռեկորդային ծանր դդումը կշռել են վերջինը: Մինչ այդ բոլորը վստահ էին, որ կհաղթի անցյալ տարվա առաջատարը՝ Վաշինգտոն նահանգի դպրոցի ուսուցչուհի Սինդի Թոբեքը:
Այն ժամանակ նա աճեցրել էր 866,4 կիլոգրամ քաշով դդում, եւ նրա մրցանակը կազմել էր 11,5 հազար դոլար՝ քաշի յուրաքանչյուր ֆունտի (0,453 կիլոգրամ) դիմաց՝ 6 դոլար: Այս տարի միջոցառման կազմակերպիչները որոշել են ֆունտի դիմաց պարգեւը բարձրացնել մինչեւ 7 դոլար:

Այս անգամ Թոբեքն իր հետ բերել էր 908 կիլոգրամ կշռող դդում, բայց երեք ժամ տեւած մրցույթի արդյունքներով զբաղեցրեց երկրորդ տեղը: Մրցությանը մասնակցել են Օրեգոնի, Վաշինգտոնի եւ Կալիֆոռնիայի նահանգների 20-ից ավելի ֆերմերներ: Մրցույթին ներկայացված ամենաթեթեւ դդումն այս տարի կշռել է 100 կիլոգրամից փոքր-ինչ ավելի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները