Ապագան արդեն այստեղ է. անդրոիդ ռոբոտը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում. Լուսանկարներ. VIDEO

12:39   13 Հոկտեմբեր 2017    365

Միացյալ ազգերի կազմակերպությունը հյուրընկալել է արտասովոր հյուրի՝ անդրոիդ ռոբոտի, որը ստեղծվել է Hanson ընկերության կողմից ու ստացել Սոֆիա անունը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Daily Mail»-ին, Սոֆիայի անակնկալ այցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում կազմակերպված տեխնոլոգիական քննարկման ժամանակ:

Սոֆիան, որն իրական մեդիասենսացիա է դարձել ու նախքան այդ բազմաթիվ հարցազրույցներ տվել տարբեր լրատվամիջոցների, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդին ու կարճ զրույց վարել: Ի դեպ, այդ հանդիպման ժամանակ ռոբոտը հայտարարել է՝ «ապագան արդեն այստեղ է»:





Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները