Ավստրալիայում երեք պարաշյուտիստ է մահացել

12:56   13 Հոկտեմբեր 2017    357

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «news.com.au»-ին, Ավստրալիայի հյուսիս-արևելքում՝ Քվինսլենդ նահանգում, թռիչքներ իրականացնելու ժամանակ երեք պարաշյուտիստ է զոհվել:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ Միշեն Բիչ բնակավայրի մոտակայքում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Հաղորդվում է, որ պարաշյուտիստներից մեկն ընկել է տեղի բնակիչներից մեկի հողատարածք, մյուս երկուսին հայտնաբերել են ծառի վրա: Վայրէջքի ժամանակ ստացած վնասվածքներից պարաշյուտիստները տեղում մահացել են:

Հաղորդվում է, որ մահացածներից երկուսը տղամարդ են, մեկը՝ կին: Մահացածներից մեկը ենթադրաբար հրահանգիչ է եղել:

Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, նախնական տվյալներով, թռիչք կատարող պարաշյուտիստը բախվել է մյուս երկուսին, որոնք միասին էին թռիչքն իրականացնում, ինչի հետևանքով պարաշյուտները չեն կարողացել բացվել:

«30 տարեկան երկու տղամարդ և 50 տարեկան կինը մահացած են հայտնաբերվել»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները