Կոլումբիան չի ճանաչում Վենեսուելայի Սահմանադրական վեհաժողովը

13:04   13 Հոկտեմբեր 2017    274

Անկախ Վենեսուելայի առաջիկա շրջանային ընտրությունների արդյունքներից՝ Կոլումբիան չի ճանաչում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից հրավիրված Սահմանադրական վեհաժողովը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հաղորդել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։

«Մենք չենք ճանաչում այդ Սահմանադրական վեհաժողովը, որովհետեւ այն անօրինական հիմքեր ունի։ Միեւնույն ժամանակ մենք ցանկանում ենք կոչ անել բոլոր վենեսուելացիներին գնալ քվեարկության»,-հայտնել է երկրի նախագահը՝ հավելելով, որ «անկախ քվեարկության արդյունքներից՝ Կոլումբիան կշարունակի Սահմանադրական վեհաժողովի դեմ հանես գալ»։

Շրջանային ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ին Վենեսուելայում։ Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին կնշանակի, որ նրանք ճանաչում են Սահմանադրական վեհաժողովը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոլումբիա   Վենեսուելա   Խուան-Մանուել-Սանտոս  


Վերնագիրի այլ պիտակները