Սթիվեն Սիգալը հանդիպել է Ֆիլիպինների «պատժող» նախագահին. Լուսանկարներ

13:07   13 Հոկտեմբեր 2017    343

Ամերիկյան մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը հանդիպել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին՝ քննարկելու այդ երկրում թմրամոլության դեմ վիճահարույց պայքարը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, Սիգալը Ֆիլիպիններ է այցելել թմրամոլության ու այլ հանցագործությունների դեմ պայքարի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումների համար:

Նախագահական պալատում կազմակերպված հանդիպման ժամանակ Դուտերտեն Սիգալին ասել է, որ ֆիլմերն իրական կյանքի արտացոլումն են, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցրել է թմրամոլության հարցում ունեցած իր կոշտ դիրքորոշման մասին:

Աղբյուրը նկատում է, որ արդեն 20 տարուց ավելի մեծ քաղաքականության մեջ գտնվող Դուտերտեն հայտնի է թմրամոլության նկատմամբ անբեկանելի անհանդուրժողականությամբ, ինչի համար ստացել է «Պատժող» մականունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆիլիպինների 72-ամյա նախագահը հրապարակայնորեն թույլատրել էր օրենքի ներկայացուցիչներին սպանել թմրանյութի թրաֆիքինգով զբաղվողներին: Հայտնի է, որ 2016թ. մայիսից առ այսօր արյունալի արշավի շրջանակում սպանվել է մոտ 100.000 մարդ:




Hayatsk.info

Հեշթեգներ: Սթիվեն-Սիգալ   Ֆիլիպին  


Վերնագիրի այլ պիտակները