Պենտագոնը ձեռնամուխ է եղել գլոբալ հարվածի համալիրների ստեղծմանը

13:41   13 Հոկտեմբեր 2017    340

Պենտագոնն արդեն ձեռնամուխ է եղել ակնթարթային գլոբալ հարվածի հեռանկարային համալիրների ստեղծմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հակահրթիռային պաշտպանության շուրջ ռուս-չինական բրիֆինգի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Եմելյանովը:

Նրա խոսքով՝ այդ համալիրները կոչված են ապահովելու ԱՄՆ-ի ունակությունը «զինաթափող» հարված հասցնել Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմավարական միջուկային ուժերին: ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Պենտագոնի այդ գործողությունները այն հավելյալ գործոնն է, որը հաստատում է աշխարհում հաստատված ուժերի հաշվեկշիռը փոխելու Վաշինգտոնի ձգտումը:

Ակնթարթային գլոբալ հարվածի համակարգերը ոչ միջուկային բարձրճշգրիտ համակարգեր են, որոնք թույլ են տալիս օպերատիվորեն՝ որոշման ընդունման պահից 60 րոպեի ընթացքում, հարված հասցնել աշխարհի ցանկացած նպատակակետի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները