Facebook-ը վիրտուալ իրականության սաղավարտ կթողարկի

14:09   13 Հոկտեմբեր 2017    226

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ 2018-ին ընկերությունը վիրտուալ իրականության Oculus Go սաղավարտ կթողարկի:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով BBC-ին, այն կարժենա 99 դոլար եւ վիրտուալ իրկանությունը ավելի լայն շերտերին հասանելի կդարձնի:

Oculus Rift-ը՝ մարտին Facebook-ի կողմից ներկայացված վիրտուալ իրականության ակնոցը, շատ քիչ վաճառվեց բարձր գնի պատճառով՝ 599 դոլար: Այժմ Facebook-ը Rift-ի գինը 200 դոլարով իջեցրել է:

Ընկերությունը մտադիր է առաջիկա տարիներին վիրտուալ իրականություն մոտ մեկ միլիարդ մարդ ներգրավել:

«Եթե այս գնի դեպքում վիրտուալ իրականությունը չգրավի մասսայական շուկան, ապա կարծում եմ, էլ երբեք չի անի», - ասել է վերլուծաբան Ջոն Դելանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները