Սեբաստիան Բուսուա. Ադրբեջանը պատրաստ է ցանկացած միջոցներով ազատել իր հողերը

14:17   13 Հոկտեմբեր 2017    406

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Արմէնիա.ազ»-ին, Անցած շաբաթ ֆրանսիական մամուլի ներկայացուցիչների մի խումբը գտնվել է Ադրբեջանում։

Հոկտեմբերի 10-ին, քաղաքական գիտությունների հարցով հետազոտող Սեբաստիան Բուսուան՝ «cnpnews» կայքում այցի արդյունքների վերաբերյալ՝ «Լեռնային Ղարաբաղի օկուպացիան. Ադրբեջանը դեռևս հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման մեջ է» խորագրով հոդված է հրապարակել։

Հեղինակը գրում է, որ աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչում՝ օկուպացիոն Հայաստանի կողմից ստեղծված, այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը»։ Ի տարբերություն ագրեսոր Հայաստանի, Ադրբեջանը գնում է տարածաշրջանային ինտեգրման ճանապարհով, կայուն հարաբերություններ ստեղծելով տարածաշրջանի հզոր երկրների հետ, իր դիվանագիտությունը համաձայնեցնելով հարևան պետությունների հետ, ձգտում է հակամարտությունը կարգավորել խաղաղ Ճանապարհով։

Նշելով, որ հայկական սփյուռքի կողմից այդ ուղղությամբ անցկացվող քարոզչությունը շարունակվում է երկար ժամանակ, հետազոտողը ընդգծում է, որ ներկա ժամանակ, հակամարտության հետ կապված իրավիճակը աստիճանաբար փոխվում է հօգուտ Ադրբեջանի։ Հիշեցնելով Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և Գլխավոր Վեհաժողովի հայտնի բանաձևերը՝ Սեբաստիան Բուսուան ուշադրության է ներկայացնում, որ Հայաստանի զինված ուժերը պետք է անհապաղ ու անվերապահ դուրս բերվեն օկուպացված տարածքներից։ Նա նշել է նաև, որ հակամարտության հետևանքով ավելի քան 800 մլրդ մանաթի վնաս է հասցվել է Ադրբեջանին։

Սեբաստիան Բուսուան հիշեցնում է Ֆրանսիայի նախագահներ Նիկոլյա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի Ադրբեջան այցերի և նրանց հայտարարությունների մասին, հիշեցնում է Բաքվում ֆրանսիական լիցեյի բացման ժամանակ նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև պատմական կապերի առկայության մասին արտահայտությունները։

Հեղինակը մանրամասն քննարկում է Ղարաբաղի պատմությունը, ցույց է տալիս, որ մարզը պատմականորեն պատկանում է Ադրբեջանին, նշում է, որ 1992 թ. փետրվարի 26-ին Խոջալիում ցեղասպանություն է իրագործվել, սպանվել է ավելի քան 600 անմեղ մարդ։ Հոդվածում ասվում է, որ հրադադարի ռեժիմից հետո, Հայաստանը դեռևս գտնվում է այդ հողերում, Ադրբեջանի օկուպացված տարածքները ավերվել են, սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, մոտ 800 հազար ադրբեջանցիները հարազատ հողերում հայտնվել են հարկադիր վերաբնակների կարգավիճակում։

Ֆրանսիացի հետազոտողը՝ որպես Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի մարզի և նրան հարակից շրջանների օկուպացիայի պատճառ՝ առաջնային պլան է մղում՝ այդ հարցում հարևան երկրների շահերը և աջակցությունը։ Համեմատելով այսօրվա իրավիճակը 1990-ական թվականների սկզբի հետ, նա գրում է. «Այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ Ադրբեջանը վերածվել է հզոր և հարուստ երկրի։ Ի տարբերություն Հայաստանի, որը բացի սփյուռքից, ոչինչ չունի, Ադրբեջանը հզոր պետություն է, որը ապահովել է իր էներգետիկ անվտանգությունը և պատրաստ է ցանկացած միջոցներով ազատել իր հողերը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Սեբաստիան-Բուսուա  


Վերնագիրի այլ պիտակները