Բրիտանիայում ժայռի պռնկին լուսանկարվելու համար ուսանողուհին վճարել է կյանքով. Լուսանկարներ

14:28   13 Հոկտեմբեր 2017    178

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով BBC-ին, Կորեայից 23-ամյա ուսանողուհի Հո Վոն Կիմը մահացել է բրիտանական Սեվեն-Սիսթերս հայտնի կավճային ժայռերի շրջանում ֆոտոսեսիայի ժամանակ։

Խնդրելով անծանոթին նկարահարել իրեն՝ նա սկսել է ցատկել, սակայն ինչ-որ պահի սայթաքել ու ընկել 60 մետր բարձրությունից։

Իրավապահները կոչ են անում մարդկանց հեռու մնալ ժայռերի ծայրերից։

«Դա անհավանական տխուր դեպք է, որը տարել է շատ մատղաշ կյանքի անհարկի կորստի»,-հայտարարել է ավագ քննիչ Իսթբորն Ալան Քրեյզը։

Նա հավելել է, որ դրանից մեկ օր առաջ ուժգին քարաթափում էր տեղի ունեցել նույն շրջանում, ինչի հետևանքով ժայռի որոշ եզրային հատվածներ կարող էին լինել շատ անկայուն։

Այժմ տեղի իշխանությունները վճռում են տարբեր լեզուներով նախազգուշացնող նշաններ տեղադրելու հարցը, որպեսզի զբոսաշրջիկները զգուշություն պահպանեն և շատ չմոտենան եզրագծերին։





Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները