Փեշմարգայի շուրջ 6000 զինյալ Քիրքուք է ուղարկվել

14:39   13 Հոկտեմբեր 2017    199

Փեշմարգայի շուրջ 6000 զինյալ Քիրքուք է ուղարկվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իրաքի Քուրդիստանի վարչապետ Քոսրատ Ռասուլը, նշելով, որ փեշմարգայի մարտիկները ուղարկվել են Քիրքուք Իրաքի բանակի կողմից հարձակման վտանգի հակազդեցության համար։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Քիրքուքում եւ նրա շուրջը արդեն տեղակայված են փեշմարգայի տասնյակ հազարավոր զինյալներ եւ անվտանգության ուժեր, եւս 6000 զինյալ ուղարկվել է որպես լրացուցիչ ուժ։

«Իրաքի բանակի կողմից սպառնալիք կա։ Այն ուժեր է տեղակայել Քիրքուքի մոտակայքում, ենթադրաբար, Քիրքուքի վրա հարձակվելու համար։ Սակայն ես չեմ հավատում, որ դա անելը հեշտ կլինի»,-ասել է Ռասուլը։ «Մենք պատերազմ չենք ցանկանում եւ փորձում ենք խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,-հավելել է նա։ «Մենք ոչ ոքի սպառնալիքից չենք վախենում, քանի որ փեշմարգա նշանակում է մեռնել հաղթանակի համար»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փեշմարգա   Քիրքուք  


Վերնագիրի այլ պիտակները