Հայաստանը չի կարող օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից

14:51   13 Հոկտեմբեր 2017    405

Հայաստանի գտնվում է այնպիսի անելանելի վիճակում, որ երևում է Երևանը միակ ելքը տեսնում է՝ ադրբեջանական նախագծից կառչելու հնարավորության մեջ։

Հայաստանի մեկուսացումից դուրս գալու համար, որի մեջ նա հայտնվել է Ադրբեջանի տարածքների օկուպացիայից հետո, այդ երկրի ԶԼՄ-ները հերթական անգամ սկսել են զառանցանքային հայտարարություններ տարածել՝ Հայաստանի կողմից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի օգտագործման հնարավորության մասին:

«Հայաստանը երկաթուղային կապ ունի Վրաստանի հետ և ինչպես ասում են Վրաստանի պաշտոնատար անձինք՝ Թբիլիսին կարող է միայն ողջունել՝ երկրի հարևանների կողմից Վրաստանում նոր ենթակառուցվածքի օգտագործումը։ Եվ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծով հայկական բեռների փոխադրման արգելման հետ կապված ոչ մի մեխանիզմ չի կարող լինել»,- ասվում է հայկական lragir.am պարբերականում հրապարակված հոդվածում, որը, ի դեպ չի նշում «Վրաստանի այդ պաշտոնատար անձանց» կոնկրետ անունները։

Նյութի մեջ նշվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայում փոխվել է երկաթուղային լոգիստիկան։ Բոսֆորի նեղուցի տակով բացվել է երկաթգիծ, որը Ասիան միացնում է Եվրոպայի հետ։ Բացի դրանից, ավարտվել է Կարսից մինչև Երզրում և այնուհետև մինչև Ստամբուլ ճանապարհների կառուցումը։

«2013 թվականից, Բոսֆորի տակով երկաթգծի անցկացումից հետո, բեռները Թուրքիայից կարող են ազատ հասնել մինչև Լոնդոն։ Դա նշանակում է, որ Բաքու-Կարս երկաթգծի շահագործման հանձնելուց հետո՝ մինչև Լոնդոն կարող են հասնել նաև ողջ Հարավային Կովկասից բեռները, այդ թվում նաև Հայաստանից։ Ի դեպ, իզուր չէ, որ ոչ վաղուց Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը, ով հայտարարել է՝ Հայաստանի հետ կապերը զարգացնելու իր երկրի մտադրության մասին»,- նշվում է նյութի մեջ։

Ադրբեջանում Վրաստանի դեսպանատանը՝ հարցմանը պատասխանել են, որ չեն կարող մեկնաբանել հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը։

«Հայկական կայքը գրել է ինչ որ բան, չէ որ դա տեղեկատվության հաստատում չէ, որպեսզի դա նաև մեկնաբանել»,- նշել են դեսպանատանը, տեղեկացնում է Արմենիա.ազ-ը։



ԲԹԿ նախագիծը իրագործվում է վերջին 10 տարիների ընթացքում, ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա։ ԲԹԿ-ի միջոցով բեռնափոխադրումների առավելագույն ծավալը ակնկալվում է տարեկան 17 միլիոն տոննա բեռի մակարդակով։ Սկզբնական փուլում այդ ցուցանիշը կլինի մեկ միլիոն ուղևոր և 6,5 միլիոն տոննա բեռ։ Վրաստանում ԲԹԿ-ի հատվածի շինարարությունը իրագործվել է Ադրբեջանի կողմից հատկացված 775 մլն դոլար վարկի հաշվին։ Պլանավորվում է, որ երկաթուղային ճանապարհը շահագործման կհանձնվի 2017 թվականի հոկտեմբերին։

Ինչպես հայտնել են «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ-ում, Հայաստանի կողմից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի օգտագործելը անհնար է։

«Այդ երկաթգծի շինարարությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից և աշխատանքներն արդեն ավարտվել են, մոտ ժամանակում կկայանա նրա բացումը։ Միայն Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված հողերի ազատումից հետո կարող է քննարկվել՝ տվյալ երկաթգծին այդ երկրի միացման մասին հարցը»,- նշել են այնտեղ։

Պատասխանելով հարցին այն մասին, թե կարող է արդյոք վրացական կողմը միակողմանի կարգով հնարավորություն տալ հայերին՝ օգտվելու այդ երկաթգծից, մամուլի ծառայությունում նշել են, որ այդ հարցը կարող է քննարկվել միայն երեք երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ համատեղ։

Ինչպես հայտարարել է քաղաքագետ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը՝ Հայաստանը այսօր իր բեռները փոխադրում է Վրաստանի տարածքով և դրա վրա արգելք չկա։

Նրա խոսքով, Հայաստանը տեսականորեն կարող է օգտագործել այդ երկաթգիծը։ Հայաստանից կոնտեյները կարող է հասնել Վրաստանի տարածքը, իսկ այնտեղից առաքվել ինչ որ տեղ։

«Սակայն հարցը նրանում չէ, թե կարող է Հայաստանը օգտվել, թե ոչ, նա չունի օգտվելու կարիք, որովհետև նա փոխադրելու ոչինչ չունի, ահա թե ինչում է խնդիրը»,- ասել է նա։

Քաղաքագետը նշել է, որ այդ նախագիծը ֆինանսավորած Ադրբեջանի պահանջները կարող են լինել ոչ թե Վրաստանի նկատմամբ, քանզի դա նրա ինքնիշխան իրավունն է՝ իր տարածքով թույլատրել, կամ չթույլատրել տարանցումը, այլ Թուրքիայի նկատմամբ, որովհետև նա հանդիսանում է Ադրբեջանի համար եղբայրական պետություն։



«Թուրքիան միշտ կարող է սահմանափակել իր տարածքով հայկական բեռների փոխադրումները և հայերը երբեք ոչինչ չեն կարող տեղափոխել»,- ընդգծել է նա, նշելով, որ այդ դեպքում կվերանա հայ բեռնափոխադրողների կողմից այդ երկաթուղային ճանապարհի օգտագործման հարցը։

Ռ. Մուսաբեկովը նշել է, որ նման լուրեր տարածելով, հայերը ուզում են վատ խաղ անել՝ լավ խաղի դեպքում։

«Չէ որ սկզբից հայերը ասում էին, որ ոչ մի երկաթգիծ չի կառուցվի։ Նրանք չեն կարող և չեն ուզում դուրս գալ և ասել, որ սխալվել են։ Ինչպես խանգարել Ադրբեջանին, ասել այն մասին, որ նախագիծը չի իրագործվի, իսկ այն իրագործվել է։ Այժմ նման բաներով նրանք ուզում են մի գդալ աղ ավելացնել մեղրի տակառին»,- ասել է նա։

Քաղաքագետ, Արևմտյան համալսարանի պրոֆեսոր Ֆիքրեթ Սադըխովի խոսքով, դրանք հայկական կողմի պարզունակ ու հիմար ճիգերն են, հերթական զառանցանքն ու երևակայությունը։

«Այս ամենը այն ալերգիայի հետևանք են, որը Հայաստանում երևան է գալիս, երբ նա հետևում է խոշոր տարածաշրջանային նախագծերի իրագործմանը, որտեղ նախաձեռնող և մասնակից է հանդես գալիս Ադրբեջանը»,- ասել է նա։



Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա Հայաստանին՝ մասնակցելու նման մասշտաբային նախագծին, քանի դեռ չի լուծվել՝ Լեռնային Ղարաբաղի և օկուպացված հողերի ազատմանը խնդիրը։

«Նախ և առաջ, դրա հետ չեն համաձայնվի նախագծի մասնակիցները,ոչ՛ Ադրբեջանը, ոչ՛ Վրաստանը, ոչ՛ էլ Թուրքիան։ Երկրորդը՝ այստեղ նախագծի գլխավոր մասնակիցը հանդիսանում է Ադրբեջանը և հետևաբար Հայաստանի կողմից նման փորձերը գործնականում բացառվում են։ Հայաստանում շատ լավ գիտեն դա։ Ես չգիտեմ, ում համար են հաշվարկված այդ հնարանաքները։ Իրականությունը կայանում է նրանում, որ նախագիծը գործարկվում է ու համապատասխանում է երեք մասնակից պետությունների շահերին և սկզբունքայնորեն ելք է հանդիսանում դեպի մյուս երկրներ և աշխարհամասեր»,- ասել է նա։

Հոդվածի հրապարակման պահին՝ չհաջողվեց այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Թուրքիայի դեսպանատնից։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները