ԱՄՆ-ն եւ Հրվ. Կորեան զորավարժություններ կանցկացնեն

15:05   13 Հոկտեմբեր 2017    226

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով AFP-ին, Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան լայնածավալ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն:

Զորավարժություններին կմասնակցեն ինքնաթիռ փոխադրող ամերիկյան USS Ronald Reagan-ը եւ երկու ականակիր նավեր։ Զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 16-26-ը Ճապոնական եւ Դեղին ծովերում եւ կնպաստեն «հաղորդակցությանը, փոխգործակցությանը եւ գործընկերությանը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հրվ-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները